Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը խոստովանում է, որ բուհերի վարձը 20 անգամ շատ է նվազագույն աշխատավարձից

Հունիս 13,2012 15:10

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 32500 դրամ է, իսկ ուսման վարձավճարները բուհերում 20 եւ ավելի անգամ բարձր:

Էլ չենք խոսում նրա մասին, որ, դիցուք, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ուսման վարձը 700000 է, միջազգային հարաբերություններում՝ 500000:

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց՝ ինչքանո՞վ են համադրելի խղճուկ աշխատավարձերն ու բարձր վարճավճարները, իսկ ֆակուլտետներ կան, որտեղ սովորելը միայն վճարովի հիմունքներով է: Եվ ի՞նչ է մտածում կառավարությունն այս առնչությամբ:

«Շատ երկար պատասխան պահանջող հարցադրում է, բայց ես կարճ համաձայնեմ, որ մենք ունենք կրթության մատչելիության խնդիր՝ սոցիալական պատճառներից ելնելով: Սա է նաեւ այն մեզ դրդող հանգամանքը՝ մասնավոր հատվածից ներդրումներ, կրթաթոշակներ բերելու, կառավարությունը նույնպես միջոցներ է հատկացնում Երիտասարդական հիմնադրամի միջոցով»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ սոցիալապես անապահով երեխաների համար վարչապետի կողմից բարձրաձայնված 2 ծրագիր արդեն կյանքի է կոչվում. «Բոլոր միջոցառումները ուղղված են լինելու հավասար մուտք ապահովելուն՝ բոլոր դիմորդների համար անկախ իրենց սոցիալական ծագումնաբանությունից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930