Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խորհրդի անդամ. «Նմանատիպ գործերը չեն կարող շինծու լինել»

Հունիս 13,2012 14:56

«Նմանատիպ գործերը չեն կարող շինծու լինել կամ քաղաքական ենթատեքստ ունենալ»,- կարծում է ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի անդամների շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձություններին, մասնավորաբար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած հիմնադրամի գործունեության վերաբերյալ իրավապահ մարմինների հետաքրքրությանն ու «փողերի լվացման» հիմքով հարուցված քրեական գործին:

Սահակյանը կարծում է, որ քաղաքական համակարգը Հայաստանում կայացած է եւ քաղաքական ենթատեքստով մեղադրանքները, հետապնդումները անցյալում են. «Այն համակարգը, որը ներդրվեց մեր քաղաքական թիմի կամքի շնորհիվ` եւ ազատ խոսքի իրավունքը, եւ քաղաքական հետապնդումներից զերծ մնալը, այսօր կայացած են: Եթե ինչ-որ մեկը փորձում է շղարշ քաշել, չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

Նա գտնում է, որ պետք չէ շտապել մեկնաբանություններում եւ որակումներում. «Ես կարծում եմ, որ դա իրավապահների խնդիրն է եւ երբ նրանք կտան վերջնական գնահատականն ու գործի բովանդակության բնույթը, այն ժամանակ էլ արժե քաղաքական մեկնաբանություններ տալ»:

Ընդհանրապես, Սահակյանի վերաբերմունքը ԲՀԿ-ին այսպիսին է. «ԲՀԿ-ն ինձ համար մի քաղաքական թիմ է, որն ունի իր ծրագիրը եւ գործունեւությունը, շարժվում է դրանով»: ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելն էլ, մեր զրուցակցին առանձնապես չի անհանգստացնում. «Մենք առանձին քաղաքական թիմեր ենք, ունենք մեր ծրագրերը, ուղին, տեսլականը, նպատակները եւ տեսակետները: Այն քաղաքական թիմերը, որոնք կիսում են այդ ծրագրերը, հատկապես 2013 թվականի նախագահական ընտրությունների մասով եւ մեզ հետ են, մենք ողջունում ենք եւ ընդունում: Եթե ոչ` առանձին քաղաքական թիմ է, շարժվում է իր ծրագրով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930