Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը հրապարակել է իր օրենսդրական 50 նախաձեռնությունները

Հունիս 13,2012 14:24

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում տեղադրել է ԱԺ աշնանային նստաշրջանում «բարձրացման ենթակա» օրենսդրական 50 նախաձեռնությունները՝ հավելելով . «Կփորձեմ հասցնել այդ հարցերը բարձրացնելու։ Վերնագրերը ձևակերպել եմ այնպես, որպեսզի հասկանալի լինի ապագա օրենքի բովանդակությունը։ Սա նախագիծ է։ Կարելի է անել լրացումներ։ Նկատի ունեմ հրատապ հարցեր, որոնք կուզեիք տեսնել առաջիկա աշնանային նստաշրջանում»: Եվ այսպես՝ օրենսդրական նախաձեռնությունները, ըստ բովանդակության, հետեւյալն են:

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72500 դրամ դարձնելու մասին
ԽՍՀՄ խնայբանկի ավանդների չփոխհատուցված մնացորդը պետական պարտք ձևակերպելու և պարտատոմսեր բաժանելու մասին
2009-2010թթ գյուղացիների վարկային պարտքերի տոկոսների վճարումները պետական բյուջեից և առևտրային բանկերի պահուստներից փոխհատուցելու մասին
Միջին աշխատավարձի, նվազագույն աշխատավարձի և միջին կենսաթոշակի կապի մասին
Պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի մասին
Փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պարզեցված հարկի կիրարկման և այդ հարկի ու հարկային համակարգի փոխկապակցվածության մասին
Ազատ, չբնակեցված բնակարանների հարկման մասին
Ընդերքի օգտագործման քվոտաների մասին
Ընդերքի շահագորման ոլորտում օֆշորային ընկերությունների գործունեության արգելման մասին
Հարկային կանխավճարների և հարկային վարկերի արգելման մասին
Ընդերքի վաճառքի և ռոյալթիների մասին
ԱԱՀ մասին
Ակցիզային հարկի մասին
Գույքահարկի տարբերակման և խոշոր անշարժ գույքի բարձրացված հարկման մասին
ԱԱՀ վերադարձի ուշացման դեպքում տուգանքների մասին
Կապիտալի արտահանման հարկի մասին
Շքեղ մեքենաների, նկարների, գերթանկարժեք առարկաների, իրերի ու արվեստի գործերի, անձնական կամ մասնավոր օգտագործման փոքր ինքնաթիռների, ուղղաթիռների, լողացող միջոցների բարձրացված հարկման մասին
Այլընտրանքային մաքսային ծառայության մասին
Այլընտրանքային դատարանների մասին
Խաղատներում պետական ներկայացուցիչների մասին
Կառավարությանը հարկային արտոնություններ տալուց զրկելու մասին
“Հայաստան” ներդրումային հիմնադրամ ստեղծելու և “Հայաստան” հիմնադրամի ու համահայկական բանկի գործունեությունը դադարեցնելու մասին
Կենտրոնական բանկի կողմից արտաքին պարտք վերցնելու գործընթացի վերահսկողության մասին
Արտաքին պարտքի տարեկան լիմիտ սահմանելու մասին
Հայկական պետական գրանտների մասին
Գիտության ֆինանսավորումը ՀՆԱ 1% սահմանելու մասին
Կենսաթոշաըային հիմնադրամների և դրանց միջոցները բացառապես Հայաստանում տեղաբաշխելու մասին
Պետական բյուջեի միջոցների հաշվին բանկային ավանդների արգելման մասին
Դրսից եկող տրանսֆերտների ստերիլիզացման և պետական կայունացման հիմնադրամի ձևավորման մասին
ԿԲ-ի կառավարման համակարգի փոփոխության մասին
Բանկեր՚ն իբրև բաց բաժնետիրական ընկերություններ գրանցելու մասին
Մասնագիտացված բանկերի մասին
ԿԲ-ից դուրս բանկային վերահսկողության միասնական պետական մարմին ստեղծելու մասին
Ֆոնդային բորսան և ապահովագրական գործունեությունը ԿԲ իրավասությունից դուրս բերելու մասին
Գործարարության և պետական իշխանության, պետական կառավարման ու ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարման անհամատեղության, գույքի կառավարումը ժամանակավորապես պաշտոնավարման ընթացքում պետությանը հանձնելու մասին
Արտադրության ոլորտում կարգավորման տնտեսական նորմատիվների մասին
Հակամենաշնորհային օրենսդրության մեջ փոփոխությունների մասին
Աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխությունների և գործավորների հետ աշխատանքային պայմանագրերը կամայականորեն լուծարելու անթույլատրելիության մասին
Նախընտրական կաշառքներ բաժանելու և վերցնելու քրեական պատասխանատվության մասին
Ընտրություններից 3 ամիս առաջ ընտրացուցակների ստուգման, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների համատարած գրանցման մասին
Ծնելիության խրախուսման մասին
Առողջապահության բնագավառում հավաստագրային ֆինանսավորման մասին
Կրթության հավաստագրային ֆինանսավորման մասին
Հանրային ծառայություններ (գազ, ջուր, էլեկտրաէներգիա և այլն) մատուցելու կարգի մասին
Պետական վիճակագրական պատվերի մասին
Գործունեության թույլտվությունների կրճատման մասին
Մեծածախ գյուղատնտեսական շուկաների և քաղաքներում հանգստյան օրերին գյուղմթերքների ազատ վաճառքի մասին
Գյուղատնտեսության ոլորտում փոխադարձ օգնության կոոպերատիվների մասին
Ոռոգման համակարգերի սեփականաշնորհման մասին
Հանրակրթական բարեփոխումների մասին
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին
Պայմանագրային զինծառայության ընդլայնման մասին
Կենսաթոշակային բարեփոխումների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930