Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «Քաղաքական ուժերի մեծամասնությունը եւս ասում է մի բան, անում այլ բան»

Հունիս 13,2012 14:16

Քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանն այն կարծիքին է, որ այս ընտրություններին, նախորդների համեմատությամբ, ավելի շատ ընտրակաշառք չի բաժանվել, ընտրակաշառքի մասին խոսակցություններն են շատացել: Այսօր «Դեբատ» ակումբում նա վստահեցրեց, որ ընտրակաշառք վերցնողների թիվը նվազել է ու նվազելու է. «Ինչու՞, որովհետեւ քաղաքական կառույցները, որոնք հավակնում են հասարակության քվեին, իրենց շառլատանությունը փաթաթում են ժողովրդի վզին , որովհետեւ քաղաքական ուժերի մեծամասնությունը եւս ասում է մի բան, անում այլ բան: Որպես կանոն, այս անգամ ընտրակաշառքից սկսեցին բողոքել քաղաքական ուժերը, ոչ թե անհատները ու փոխանակ իրենց մեջ փնտրեն, թե ինչ են անում, որ հասարակությունն իրենց չի վստահում, որովհետեւ եթե ունեինք իշխանության անհատ հաճախորդներ, հիմա քաղաքական կառույցներն են հաճախորդ դարձել»:

Առանց իշխանության քաղաքական կառույց հաճախորդների անուններ տալու, փորձագետն ասաց, թե որոնք ավելի շատ էին բարձրաձայնում ընտրակաշառքի մասին, նրանք էլ իշխանության հաճախորդ էին. «Պրոպագանդան լավ աշխատեց, իբր թե ընտրակաշառք կա: Հայաստանի քաղաքացիները, գնալով մերժելու են այդ երեւույթը, բայց այն դեպքում, երբ ընտրություն կունենան, կիմանան, որ ընտրում են մի ուժ, որը, իրոք, գալիս է խնդիր լուծելու ոչ թե օգտվելու: Բայց եթե մարդիկ տեսնում են, որ քաղաքական կառույցները մրցակցում են օգտվելու համար, մտածում են՝ ի՞նձ ինչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930