Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սարսափ-ֆիլմ՝ երիտասարդների ուժերով

Հունիս 13,2012 13:41

Հուլիսի 15-ից էկրաններին կլինի «Ինչի համար» առաջին հայկական սարսափ- ֆիլմը: Այն ուսուցողական բնույթ ունի, չկան համակարգչային էֆեկտներ, սկսնակ դերասանները խաղում են անձնվիրաբար: Գլխավոր դերերից մեկը կերտել է ռեժիսոր Արմեն Դալլաքյանը, վերնագրի ընտրությունը նույնպես նրանն է: Ըստ երիտասարդ ռեժիսորի, կինոարտադրությունը երիտասարդներին վստահելը ճիշտ է. «Երիտասարդը նոր գույներ է տալիս կինոյին: Ֆիլմի մասին տպավորությունները շատ դրական են: Նկարի գաղափարը իմն է, այսօր պահանջարկ կա դիտելու հայկական հաջողված սարսափ-ֆիլմ, որովհետեւ լսարանը արդեն հոգնել է լաց ու կոծից, ողբից, պետք է մի փոքր էլ շարժվել դեպի եվրոպական մակարդակ: Ի վերջո, սա 21-րդ դարն է, եւ Հայաստանում էլ պետք է լինի այնպիսի սարսափ, որն ունենա կինոգույներ»:

«Առավոտի» հարցին, թե ինչ նոր «համեմունք» կա ֆիլմում, ռեժիսորը պատասխանեց. «Համեմունքը ոչ պրոֆեսիոնալ դերասանների խաղն է պրոֆեսիոնալ մակարդակով: Ֆիլմի նկարահանման 2-րդ օրվանից բազմաթիվ արձագանքներ եւ քննադատություններ պտտվեցին, ինձ թվում էր, որ դա վկայում է նրա մասին, որ ֆիլմը սպասված եւ ստացված է: Ծիծաղելին այն է, որ նկարահանման ժամանակ խոսակցություններ գնացին, թե ինչու նման մտահղացումը չի իրագործվել որեւէ հայտնի եւ հարուստ մարդու կողմից»:

ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930