Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայաստանում խոսքի ազատությունը վերածել են սանձարձակության

Հունիս 13,2012 13:31

Հոգեբան Արշակ Գասպարյանի դիտարկմամբ, Հայաստանում խոսքի ազատությունը շփոթում են սանձարձակության հետ: Ըստ նրա, առաջինի մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ չունենք, իսկ երկրորդը համատարած է՝ թե փողոցում, թե լրատվամիջոցներում: «Հայաստանի համար դեռեւս շուտ է խոսքի ազատության մասին խոսելը, որովհետեւ խոսքի ազատությունը պետք է ապրել, այն հոգեվիճակ է, ոչ թե պարտադրված պահանջ: Եթե 1978 -ին մարդիկ չէին խոսում խոսքի ազատությունից, չի նշանակում , որ չկար այդ ազատությունը »,- այսօր «Դեբատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ ներկայացրեց հոգեբանը:

Նրա խոսքերով, ազատությունը նաեւ պայմանավորված է աշխարհագրական դիրքով, իսկ մենք երբեւէ չենք եղել ազատ . «Հիմա բոլորս ազատ, ազատամիտ դարձա՞նք: Միգուցե այն մարդիկ, որոնք ունեն հստակ արժեհամակարգ, դաստիարակություն, նրանց համար հնարավոր է՝ ազատությունը լինի ազատամտության արգասիք, ոչ թե սանձարձակության: Բայց եթե ես կարող եմ ասել այս ղեկավարին նո- նո- նո ու փիս- փիս խոսքեր, դա խոսքի ազատություն չէ: Մենք ունենք սանձարձակություն՝ թե մեր վարքում՝ տրանսպորտի մեջ, թե փողոցում, թե լրատվամիջոցների հետ խոսելիս, թե հագնվելիս: Ազատության մասին խոսելը դեռ վաղ է»:

Պարոն Գասպարյանի գնահատմամբ, Հայաստանում լավ ձեւավորված չէ նաեւ քաղաքացիական հասարակությունը: Ըստ նրա , քաղաքացիական հասարակություն ունենալու համար պետք է ունենալ պաշտպանվածություն եւ պատկանելության զգացում.« Հայաստանում, չեմ կարծում, որ գովելի վիճակում է՝ քաղաքացու հոգեվիճակը, որ ես պատկանում եմ այս պետությանը, եւ պետությունը պատկանում է ինձ: Մարդիկ իրենց հոգեւոր պարտքն են համարում, ասել՝ ես այնքան հպարտ եմ, որ Բելգիայի կամ Հունգարիայի քաղաքացի եմ, իսկ Հայաստանում նման փորձ եղել է տարբեր պաշտոնյաների հետ հանդիպելիս եւ այլն, իսկ ես այդ խոսքերը շատ չեմ լսել, որովհետեւ իրականում այդ հաճույքի զգացումը պետք է արտացոլված լինի յուրաքանչյուրիս ապրելաձեւի մեջ: Բայց եթե այսօր կան մարդիկ, որոնք ֆինանս ունենալու դեպքում այստեղից կգնան, նշանակում է՝ այստեղ քաղաքացիական հասարակություն լինել չի կարող, քաղաքացիական հասարակություն չենք ունեցել, ունեցել ենք ոհմակ խորհրդային տարիներին, ունենք եւ այսօր, որն ունի ոհմակին տեր կանգնող վարժակի կարիք»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930