Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կստանան մոտ $2.1 մլն-ի փոխհատուցում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդպիսի վճիռ է կայացվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մեկ տարուց ավել տեւած դատավարության արդյունքում:
Ըստ Glendale News Press պարբերականի, գումարը կտրամադրվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման հիմնադրամից: Փոխհատուցումից հետո հիմնադրամում կմնա մոտ $700 000: