Վարշավայում Լեհաստանի եւ Ռուսաստանի հավաքականների մրցամարտի օրը, որն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով, ձերբակալվեցին ավելի քանի 100 ֆուտբոլային խուլիգաններ երկու երկրներից:
Երկու երկրների ագրեսիվ տրամադրված երկրպագուների իրար միջեւ եւ ոստիկանների հետ բախումներից տուժել են 11 հոգի. Հաղորդում է «Ուկրինֆորմը»:
Նախնական գնահատականների համաձայն, անկարգությունների հետեւանով վիրավորվել են 11 հոգի՝ 8 լեհ, երկու ռուս եւ մի գերմանացի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆուտբոլային խուլիգանների բախումները տեղի են ունեցել նախ մարզադաշտի, հետո ֆան-գոտու մոտ:
Կարգուկանոն հաստատելու համար լեհական ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ջրանետներ եւ այլն: