Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը պաշտպանում է փաստաբանների բողոքը

Հունիս 13,2012 12:07

Հատված ՀԱԿ ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցազրույցից:

– Փաստաբանների այս ակցիան ընդդեմ Վճռաբեկ դատարանի ինչպե՞ս եք Դուք գնահատում:

– Խնդիրը, որի կապակցությամբ փաստաբանները որոշել են գործադուլ անել, վաղուց հասունացած է մեր դատական համակարգում: Փաստացի ՀՀ Վճռաբեկ դատարանը դատական օրենսգրքի 2007 թվականին ընդունված եւ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դադարել է դատարան լինելուց: Այն դեպքում, երբ սահմանադրությամբ յուրաքանչյուր դատական ատյանի, այդ թվում նաեւ բարձրագույն դատական ատյանի հիմնական առաքելությունը արդարադատություն իրականացնելն է: Սակայն գործերի վարույթ ընդունելու այս գործող ինստիտուտը Վճռաբեկ դատարանին հնարավորություն է տալիս ճնշող մեծամասնության դեպքերում հրաժարվել բողոքները վարույթ ընդունելուց եւ քննելուց, որով իսկ խախտվում է նույն սահմանադրական արդարադատության իրականացման սկզբունքը։ Եվ բացի այդ, ըստ էության, այդ վարույթ չընդունելու մասին որոշումներով հնարավոր չէ եզրակացնել կամ հետեւություններ անել, թե ինչպիսի բողոքներ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի, կամ ի՞նչ դեպքերում է վարույթ ընդունում եւ ինչ դեպքերում վարույթ չի ընդունում։ Այսինքն խախտվում է նաեւ որոշակիության սկզբունքը։ Եվ թե՛ բողոքաբեր փաստաբանները, թե՛ մեդադրյալները, ես կարող եմ նաեւ ասել, մեղադրողները, դատախազությունը շատ դեպքերում տարակուսանքի մեջ են լինում եւ չեն կարողանում կողմնորոշվել, թե այս կամ այն բողոքը վարույթ ընդունելու են, թե՞ ոչ։ Սա շատ սխալ ինստիտուտ է, որը ըստ էության գործում է մի շարք ֆեդերալ երկրներում, ֆեդերալ վարչատերիտորիալ կառուցվածք ունեցող երկրներում, օրինակ՝ Ամերիկայում, երբ որ Ամերիկայի գերագույն դատարանր ինքը վարույթ է ընդունում բողոքների մի մասը, որոնք առնչվում են մի քանի նահանգների օրենսդրությունների հակասությունների հետ։ Ունիտար երկրում այդ նույն համակարգի ընդօրինակումը հանգեցրել է, ինչպես ասացի, աննորմալ վիճակի։ Մեր բարձրագույն դատական ատյանը, տվյալ դեպքում՝ Վճռաբեկ դատարանը, դադարել է արդարադատության մարմին լինելուց։

Փաստաբանների այս բողոքի ակցիան նպատակ ունի այս իշխանությունների կամ այս երկրի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել այս աննորմալ իրավիճակի վրա։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930