Հայաստանի ատլետներն ընթացիկ մրցաշրջանում լիովին արդարացնում են սպասելիքները:
Օրերս Արտաշատում անցկացված հանրապետության առաջնությունում հեռացատկորդ Արսեն Սարգսյանը ցույց է տվել 8 մ. 20 սմ. արդյունք, որը 10 սմ-ով գերազանցում է օլիմպիական վարկանիշային նորմը եւ Լոնդոնում հանդես գալու իրավունք է նվաճել: Այսպիսով, Հայաստանի աթլետներն արդեն օլիմպիական չորս ուղեգիր ունեն, երկուսը` հեռացատկից, երկուսը` նիզականետումից: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նույն մրցումներում օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքն ավելի վաղ վաստակած գյումրեցի Մելիք Ջանոյանի նետած նիզակը հատել է 80 մետրի սահմանը եւ ավելացնում, որ դա այնպիսի արդյունք է, որով նա կարող է Լոնդոնում մտնել եզրափակիչ մրցաշար եւ նույնիսկ մեդալ նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ