Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծել գեղեցիկն ու այն հասանելի դարձնել բոլորին . Բլոգերի ցանկությունը

Հունիս 13,2012 11:44

Ընդամենը ամիսներ անց Արմեն Մխեյանը կնշի իր բլոգի տարեդարձը: Armenmkheyan.blogspot.com հասցեն բացել է այն ժամանակ, երբ իր գրական ստեղծագործությունները դնելով ֆեյսբուք սոցիալական ցանցում, հասկացել է` անհարաժեշտ է ունենալ անձնական բլոգ ու դրա միջոցով էլ խոսել  սեփական հույզերից ու տեսակետներից: Ըստ նրա, ցույց տալու համար իրեն՝ որպես անհատ, հասարակության ներկայացուցիչ և որպես մարդ, բլոգը ծառայում է իր նպատակին: Քիչ  չեն  Արմենի բլոգ այցեողները` 22.000 մարդ:

«Բլոգը, որպես այդպիսին, գրական է: Այնտեղ իմ չափածո և արձակ ստեղծագործություններն են, սակայն տեղ են գտնում նաև հոդվածներս, և որքան էլ փորձում եմ քաղաքական թեմաներն ու քաղաքականությունը չխառնել, միեւնույնն է, չի ստացվում: Տեղ են գտնում նաև իմ քաղաքական, ավելի ճիշտ քաղաքացիական տեսակետների վերաբերյալ դատողություններս: Սակայն դրանք քիչ են»,- ասում է Արմենը:
Բլոգերի ստեղծագործությունների հիմնական թեման սերն է, կյանքը, լույսը, բարին, գեղեցիկը, հրաշքն ու հրաշալին: Ցանկանում է ` ստեղծել գեղեցիկն ու այն հասանելի դարձնել բոլորին, ցույց տալ, որ գեղեցիկը ոչ միայն մեր շուրջն է, որը մենք հաճախ չենք տեսնում, անտեսում ենք, այլ նաև հենց մեր ներսում. «Յուրաքաչյուրս նման ենք նաև միմյանց, միայն նրանով, որ գիտակից էակներն ենք ու ամենքս իր մեջ ամփոփում է լույսի մի փոքր մասնիկ: Անկախ նրանից, թե այդ լույսը որքան մեծ է կամ գրեթե չի առկայծում, այն կա և միայն մի փոքր կայծ է հարկավոր այդ լույսից կրակ վառելու համար, ու այդժամ դու դառնում ես հանուն արդարության, հանուն լույսի պայքարողը: Գտիր այդ լույսը, ու առաջ գնա՝ հանուն բարու, գեղեցիկի և Լույսի գոյության…»,- ասում է բլոգերը
Հազարավոր այցելու ունեցող բլոգն իհարկե չէր կարող չունենալ մեկնաբանություններ: Արմենը հիշում է, որ մի անգամ Արաքս Հակոբյանը մեկանաբանություն է թողել «Կախարդական ղողանջներ» հեքիաթի մասին.
«Հեքիաթդ բարի է՝ ինչպես միտքդ՝ այն հնարող, հեքիաթդ բարի է՝ ինչպես աչքերդ՝ խորունկ. հեքիաթդ բարի է՝ ինչպես ժպիտդ՝ լույսով ողողուն, հեքիաթդ բարի է՝ ինչպես հոգուդ ջերմությունն է, հեքիաթդ բարի է՝ ինչպես սիրտդ է անեղծ…»-գրել է Արաքսը:
Ընդունում է նաև քննադատական կարծիքներն ու տեսակետները, եւ ինչպես ինքն է ասում՝ դրանք ևս անհրաժեշտ են` սխալները շտկելու և չկրկնելու համար:
Նա աշխատում է IPSC -ում , քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում`որպես հարցազրուցավար. «Այս աշխատանքը շատ եմ սիրում: Ինձ դուր է գալիս մարդկանց հետ շփումը, որն էլ հիմանական պատճառն է, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ մոտենում աշխատանքիս: Այն համատեղում եմ մեկ այլ աշխատանքի հետ»:
Չնայած աշխատանքին, միշտ էլ հասցնում է հետևել այցելությունների թվին, թարմացնել ու նոր նյութ տեղադրել, իհարկե ոչ ամեն օր, սակայն շաբաթական գոնե մեկ անգամ ավելացնում է: Հաջորդը ամենայն հավանականությամբ կլինի նոր պատմվածք, որը առաջին անգամ է տեղադրելու բլոգում, իսկ մոտ ապագայում էլ փոփոխություններ Armenmkheyan.blogspot.com-ում չեն սպասվում:

 

Արամ Արարատյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930