Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ կայքը չի փոխանցել Զուրաբյանի խոսքերը

Հունիս 13,2012 11:37

ԱԺ պաշտոնական կայքում գրաքննություն է սկսվել Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորների հանդեպ։ Բանն այն է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորն ԱԺ-ում հանդիպել է խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում խոսել է ԵԱՀԿ կողմից Ադրբեջանի ռազմական գործողությունների դատապարտման մասին, նաեւ անդրադարձել ՀՀ-ում իրական ժողովրդավարության բացակայությանը, ընտակեղծիքներին, որ կեղծվել է 500-700 հազար ձայն եւ այլն։ Բայց ԱԺ կայքում ներկայացված է Զուրաբյանի խոսքերի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածը միայն, ու որեւէ խոսք չկա ընտրակեղծիքների ու ժողովրդավարության բացակայության մասին։ Սակայն սա դեռ ամենը չէ. ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման վերաբերյալ լուսանկարներում երեւում են բոլոր հայ պատգամավորները, բացառությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից ու քարտուղար Արամ Մանուկյանից։ Կայքում տեղադրված 4 նկարներից ոչ մեկում ՀԱԿ պատգամավորները չկան։ Դժվար է ասել՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը միտումնավոր է այսպես վարվել, թե ոչ։ Բայց որ ընդդիմության հանդեպ միտում է նկատվում, ակնհայտ է։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930