Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քաղաքական գործիչը խնդիրներ է ունենում օրենքի հետ, անմիջապես բղավում է, թե «իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»

Հունիս 13,2012 11:09

Ճիշտն ասած, Օսկանյանի պարզաբանումներն այնքան էլ հասկանալի չեն, եթե չասենք՝ ոչ արժանահավատ: Ի՞նչ է նշանակում «այդ գործարքում, ըստ իրավաբանների, որեւէ հարկային պարտավորություն չի առաջացել»:
Հետաքրքիր է, այդ ինչ «իրավաբաններ» են, որ գործող օրենսդրությանը ծանոթ չեն, ինչի պատճառով էլ «փափուկ բարձ» են դրել Օսկանյանի գլխի տակ:
Այս գործում, անշուշտ, ուշագրավ են թույլ տրված հարկային չարաշահումները, կամ ակնհայտորեն հարկային պարտավորություններից խուսափելու հանգամանքը:
Ուշագրավ է նրանով, որ նախընտրական քարոզարշավի օրերին, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Օսկանյանը էլ գյուղ ու թաղամաս չմնաց, որտեղ չխոսեր այդ մասին:
Հիշեցնենք մարտի 17-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարում արտասանած Օսկանյանի ելույթից մի հատված. «Եթե բյուջետային եկամուտների հավաքագրումը անհրաժեշտ է հասարակության եւ պետության կարիքները հոգալու համար, ապա հարկային քաղաքականությունը, հարկադրույքների չափն ու տեսակները, ինչպես նաեւ հարկահավաքման եղանակը պետք է լինեն այնպիսին, որ նպաստեն տնտեսության աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը:
Եթե պետությունը պարտավոր է սեփական երկրում արժանավայել ապրելու հնարավորություն ապահովել թոշակառուների, հաշմանդամների եւ վետերանների համար, որոնք միասին վերցրած կազմում են բնակչության մեկ քառորդը, ապա դա պետք է անի նաեւ այն վճռականությամբ, որ որքան նրանց գնողականությունը բարձրանա, այնքան դրանից կշահի երկրի տնտեսությունը»:
Այսպիսի ճառ կարող էր ասել այն գործիչը, որը պարկեշտ ու ազնիվ հարկատու է, մինչդեռ Օսկանյանը, դժգոհելով հանդերձ վարվող հարկային քաղաքականությունից, ըստ ԱԱԾ-ի, ինքն իրեն համարել է արտոնյալ եւ ինչ-որ աճպարարությունների շնորհիվ խուսափել է հարկեր վճարելուց:
Թոշակառուների, հաշմանդամների եւ վետերանների արժանավայել կյանքի մասին մտածողը, պարզվում է, նման չարաշահումների շնորհիվ շատ հանգիստ ինքն է ապրել արժանավայել կյանքով: Հիմա ինչպե՞ս հասկանանք Օսկանյանի նախընտրական մտահոգությունները: Ավելի ճիշտ, դրանք համարենք անկե՞ղծ:
Նախընտրական շրջանում Օսկանյանը ամեն օր խոսում էր օրինականությունից։ Մեկը, որը, պարզվում է, ինքն իրեն դուրս էր դրել օրենքից:
Ինչ վերաբերում է «քաղաքական հետապնդմանը», ապա դա մեր երկրում, սկսած 1990-ականների սկզբից հին, բարի ավանդույթ է դարձել, ինչը փաստորեն շարունակվում է մինչ օրս: Երբ քաղաքական գործիչը խնդիրներ է ունենում օրենքի հետ, անմիջապես բղավում է, թե «իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»:
Նույն այդ ավանդույթի ուժով հիմա էլ Օսկանյանն է հայտարարում «քաղաքական պատվերի ու հետապնդման» մասին:

Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930