Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական լրատվությունը պետք է վերահսկվի

Հունիս 13,2012 10:43

Ոնց որ բաց դուռ լինենք։ Դրսից ով ինչ ուզի՝ կիմանա Հայաստանի մասին։ Քթներիս տակ Ադրբեջանն է, շնչես՝ կլսի… Տեղի-անտեղի՝ տվյալներ են հաղորդվում, տեղից ելնողը ինչ որ գիտի, մեյդան է հանում… Անպարտելի ենք, անպարտելի՜… Սա էլ հո ընտրություննե՞րը չեն, որ տարբեր հնարքներ գործի դնելով՝ անհաղթ լինելու տպավորություն ստեղծենք։ Սա էլ հո ավտոբուսներով ընտրատարածք տարվող քաղաքացինե՞րը չեն, որ ինչ հեքիաթ ուզեք՝ պատմեք… Պատերազմի մեջ գտնվող երկիրն առաջին հերթին պիտի մոբիլիզացնի իր ռազմական լրատվությունը, որպեսզի արտահոսք չլինի, որպեսզի ինֆորմացիան ծառայեցվի իր օգտին։ Տարբեր լրատվամիջոցներով սահմանամերձ տարածքների վերաբերյալ անվերահսկելի տեղեկատվությունն ու տեսանյութերով դիրքերը ցուցադրելը, կարծում եմ, ամենամեղմ արտահայտությամբ՝ «թուրքին ռազվեդկա տալ է նշանակում»։ Պատկերացնո՞ւմ եք այն օգնությունը, որ մատուցում ենք հակառակ կողմին։ Սահմանամերձ, թիրախային կետերը պետք է դառնան փակ զոնա, ինֆորմացիայի ոչ մի արտահոսք, ավելին՝ դեզինֆորմացիայով մոլորեցնել թշնամուն։

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930