Նախօրեին հարյուրավոր ֆուտբոլասերներ չեն կարողացել ներկա լինել Իսպանիայի հավաքականի մարզմանը, որը Եվրո 2012-ի խմբային մրցաշարի «C» խմբում վաղը Գդանսկում հանդիպելու է Իռլանդիայի ընտրանու հետ:
Բանն այն է, որ նախապես հայտարարվել էր, որ Եվրոպայի գործող չեմպիոնի մարզման տոմսերն այդ օրն անվճար են բաժանվելու: Իսկ թե դրանք որտե՞ղ եւ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել, ոչինչ չէր ասվել: Արդյունքում, ստադիոնի շրջակայքում ֆուտբոլասերների մեծ կուտակումներ ու խցանումներ են առաջացել, իսկ մարդկանց թիվը մի քանի անգամ գերազանցել է նախատեսված 900-ը: Անվտանգության նկատառումներով հրավիրվել են հատուկ նշանակության ջոկատներ, որոնք ապահովել են տոմսեր ունեցող երջանիկների մուտքը տրիբունաներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ