Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Շովչենկոն Շվեդիայի հետ հանդիպման օրն իր մաշկի վրա է զգացել հայտնի ասացվածքի իսկությունը. «Կյանքը զեբր է՝ սպիտակ շերտ, սեւ շերտ»:
Սկանդինավցիների դարպասը երկու գոլ խփելով՝ Շեվան անսահման երջանկություն պարգեւեց իր բազմամիլիոն հայրենակիցներին: Իսկ խաղի ավարտից մի քանի ժամ անց սեփական մեքենայով ավտովթարի ենթարկվեց: Լրատվամիջոցների տեղեկատվությամբ, բարեբախտաբար, ոչ ինքը, ոչ էլ մեքենայում նրա հետ գտնվող հղի կինը՝ Քրիստին Պազիկը, չեն տուժել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ