Հարց – Նիկոլ ձեր կարծիքով ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցել Վարդան Օսկանյանի դեմ:
Ն. Փաշինյանի պատասխանը – Վստահաբար չեմ կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում եմ’ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը: Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ:
Նիկոլ Փաշինյան
https://www.nikolpashinyan.com