Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել»

Հունիս 12,2012 22:12

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վաղը պատրաստվում է անձամբ այցելել «Սիվիլիթաս» հիմնադրամ՝ հասկանալու ՝ ի՞նչ հիմքերով է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննություն սկսել ու ինչ հարցադրումներ են բարձրացրել: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այս պահին հիմնադրամում տեղի են ունենում հարկային ստուգումներ, ինչպես նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: «Ակնհայտ է, որ դա կարող ենք միայն ու միայն կապել կուսակցության պահվածքի, իշխող կուսակցության հետ իր հարաբերությունների հետ, ուրիշ հիմքեր, մոտիվացիա չենք կարող ենթադրել: Փողերի լվացման հետ կապված հարցը նոր ծագեց, ինչու՞, եթե փողերի լվացման հետ կապված հարց կար, կարող էր լինել նաեւ 2 ամիս առաջ կամ անցած տարի, «Սիվիլիթասը» նոր չէ, էլի…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սաքունցը:

Նա  քաղաքական ենթատեքստ է տեսնում նաեւ օրեր առաջ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանին կալանքի ենթարկելու մեջ.«Գյուղապետերը, համայնքի ղեկավարները,  որոնք ԲՀԿ էին, հո մենակ իրե՞նք չեն համայնքի ղեկավար»: Իրավապաշտպանի գնահատմամբ, Հայաստանում իրավունքի գերիշխանոթյան սկզբունքը չի աշխատում, հետեւաբար. «Մեզ մոտ քաղաքական հետապնդումները գոյություն ունեցել էին, կան եւ կլինեն: Այն մարդը, որը իր պահվածքով դուր չի գալիս իշխանությանը, նա  ենթակա է հետապնդման, որպեսզի նրան ենթարկեցնեն, խելոքացնեն, կառավարելի դարձնեն»: Իրավապաշտպանի կանխատեսմամբ, նախագահական ընտրությունների մոտեցմանը զուգահեռ,  դաշտը ավելի կառավարելի դարձնելու համար նման գործողությունները շարունակվելու են

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930