Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապարանցի երեխաները ցույց են անում՝ Աշոտյանից պահանջելով օգնություն

Հունիս 12,2012 21:54

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցույցի էին դուրս եկել ապարանցիները: Նրանք, նկատի ունենալով ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, պաստառներ էին բերել՝ «Հավատում ենք, որ կփոխեք N231 որոշումը» գրառմամբ:

Բանն այն է, որ կառավարության N231 որոշմամբ՝ Ապարանի Ֆիզմաթ թեքումով դպրոցի շենքը պետք է տրամադրվի Ռազմական վարժարանի համար, իսկ Ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտներին էլ մտադիր են տեղափոխել ու վերամիավորել Ապարանի ավագ դպրոցին: Աշակերտներն ու ուսուցչական կազմն ընդդիմանում են, որովհետեւ մոտակա 40 գյուղերից շատ երեխաներ են հաճախում՝ կրթություն ստանալու, իսկ տեղափոխման դեպքում երեխաներից շատերը ստիպված են լինելու անհարմարությունների պատճառով չհաճախել դպրոց: Աշակերտները պահանջում էին. «Հարգեք 8000 բնակիչների կամքը, մի զրկեք Ապարանը քոլեջից, մի զրկեք մեզ մեր հարազատ ֆիզմաթից»: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից խնդրում էին իրենց կողքին կանգնել ու պաշտպանել կրթության ջատագովներին:

Ծնողներից մեկը՝ Անահիտ Պետրոսյանը պատմում էր, որ իրենց տեղյակ էլ չեն պահել՝ շենքը ուրիշին տալու որոշում են կայացրել, բացի այդ, ոչ ոք չի բացատրում, թե ինչու է ավելի կարեւոր Ռազմական վարժարանը, քան թե ֆիզմաթ դպրոցը:

Աշակերտական եւ ուսուցչական կազմը բազմաթիվ ստորագրություններով դիմել է ԿԳ նախարարին, սակայն նախարարը տեղեկացրել է, որ այդ որոշումն անբեկանելի է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930