Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետը՝ գյուղապետին. « Տազարած՝ էս երկու տարի ա ձեն էլ չես հանում»

Հունիս 12,2012 20:57

Հունիսի 12-ին  տեղի ունեցավ  ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց  մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրակարգի առաջին հարցի ՝ ՀՀ կրթության պետական տեսչության կողմից  Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունում և մարզի դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների  վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Իջեւանի տարածաշրջանի  Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանը  դահլիճից  հարց տալով՝   ասաց, որ իր դստերը՝ Լիանա Օհանյանին Սեւքարի դպրոցի նախկին տնօրեն Սամվել Ճաղարյանն ազատել է  աշխատանքից, հիմա իր դուստրը չի վերականգնվել  աշխատանքում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ   Սամվել Ճաղարյանն այլեւս  դպրոցի տնօրեն չէ, ո՞ւմ դեմ է բողոքում  գյուղապետը, նշելով, որ  ուսուցչի թափուր աշխատատեղ լինելու  դեպքում գյուղապետի դուստրը կարող է դիմել: Ռաֆիկ Օհանյանը չէր հանդարտվում, ասելով, որ իր աղջկան անօրինական, «կազմակերպված ձեւով» են հեռացրել աշխատանքից: Մարզպետը  գյուղապետին  հեգնանքով ասաց.«Պարզ երեւում է, որ մեծացել ես: Էդ լավ է, ես ուրախանում եմ, որ մեկ-մեկ տհենց մոտդ  էներգիա ա առաջանում: Թե չէ տազարած՝  էս երկու տարի ա  ձեն էլ չես հանում»:

 

Ոսկան Սարգսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930