Ռուսաստանի տոնը մեծ շուքով նշվեց նաև Գյումրիում. հանրապետության երկրորդ քաղաքում տեղակայված Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոսարանում ազգային երաժշտության, պարի ուղեկցությամբ ռուս դիվանագետները հյուրընկալեցին ինչպես հայ պաշտոնյաներին, այնպես էլ ռուսական ռազմաբազայի ծառայակիցներին ու նրանց ընտանիքներին:
Եվ մինչև գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը լրագրողներին բացատրում էր օրվա խորհուրդը, խոսում էր նաև հայ-ռուսական հարբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման մասին, մոտեցավ մի լրագրող ու դիվանագետից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում ադրբեջանցի որոշ քաղաքագետների հնչեցրած այն տեսակետները, թե վերջին շրջանում մի տեսակ սառել են հայ-ռուսական հարաբերությունները: « Ո՞վ է այդպիսի բան ասում, ո՞վ , նման բան չի կարող լինել, բացառվում է, մենք ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ ենք, և եթե որոշներն են այդպիսի բան ասում, ապա դա նրանց անձնական կարծիքն է, մենք միշտ հասարակության մեջ խոսում ենք հասարակական կարծիքի մասին, ընդհակառակը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում միանշանակ մտածում են հետագա ջերմացման, համագործակցության մասին, հիմա մեզ անհրաժեշտ է գործնական զարգացում, բարեկամություն բառը այլևս բավարար չէ, հիմա անհրաժեշտ է աշխատել, գործով զբաղվել», -ասաց դիվանագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև