Երևանից Ապարան տանող ճանապարհին`Աշտարակի կամուրջից մինչև Աշտարակ քաղաքի ավարտն ազդանշող ցուցանակը, թույլատրվող արագությունը 60կմ/ժ է:
Վարորդները բողոքում են, որ այդ հատվածում թե ճանապարհն է բարեկարգ, թե ոչ բնակելի տարածք է եւ գտնում են, որ պետք է թույլատրելի արագությունն այդ հատվածում լինի 80կմ/ժ:
Նրանց կարծիքով՝ միտումնավոր է սահմանված 60կմ/ժ արագություն, որպեսզի ոստիկանությունը տուգանի արագ երթևեկող վարորդներին:
Վարորդները պնդում են, որ այդ ճանապարհին միշտ կանգնած է ճանապարհային ոստիկանության մեքենան: Իսկ քանի որ օրենքով ճանապարհային ոստիկանությանն արգելվում է կանգնել, նրանք, ըստ մեր զրուցակից վարորդների, թարթիչը միացրած կանգնում են շրջադարձերի հատվածում այնքան մինչև կանգնեցնում են որևէ խախտում անողի, ապա շրջադարձ կատարում և «որսը» շարունակում հաջորդ շրջադարձին:
Մանրամասները կարդացեք այստեղ: