Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է, երբ քաղաքական հետապնդումը քողարկվում է քրեական մեղադրանքներով

Հունիս 12,2012 17:04

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու փաստը կարող է կապված լինել նրա քաղաքական գործունեության ակտիվացման հետ:

«Իհարկե, պահի ընտրությունը կարող է որոշ կասկածներ առաջացնել»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ, Վարդան Օսկանյանին եւ նրա ընտանիքին անձամբ ճանաչելով, խիստ կասկածում է, որ նա կարող էր ներգրավված լինել նման ծանր հանացագործության մեջ, բայց, քանի որ ծանոթ չէ գործի մանրամասներին, չգիտի` ինչ փաստարկների կամ ապացույցների վրա են հիմնված այդ մեղադրանքները, ապա իրավական գնահատականներ տալ չի կարող:

«Մի բան գիտեմ, որ եթե քրեական մեղադրանքներով քողարկվում է քաղաքական հետապնդումը, սա ինձ համար եւ Դաշնակցության համար բացարձակապես անթույլատրելի եւ անընդունելի է, մենք միշտ նման երեւույթներին դեմ ենք եղել եւ կլինենք: Բայց կոնկրետ իրավական բնույթի քննարկում ես չեմ կարող անել, որովհետեւ բացարձակապես ծանոթ չեմ մեղադրանքի բնույթին: Կասկածում եմ, սակայն, որ նման մեղադրանքները կարող են իսկապես Օսկանյանի վերաբերյալ լինել»,- նշեց դաշնակցական գործիչը:

Ինչ վերաբերում է Օսկանյանի հայտարարության առնչությամբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած մեկնաբանությանը, թե Հայաստանում քաղաքական հետապնդումների և քաղաքական պատվերների դարաշրջանն արդեն անցյալում է, ՀՅԴ պատգամավորն ասաց, որ «պարոն Շարմազանովի օպտիմիզմը չի կիսում»:

«Չեմ ուզում հավատալ, որ նման բան հնարավոր է, բայց բացառել, ցավոք, չեմ կարող»,- հավելեց  նա:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930