Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովնանյան. Հայաստանում հարկերը ճոխ են

Հունիս 12,2012 15:49

Շինարարության ոլորտում հայտնի սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի բիզնես-գործերն այս տարի այնքան էլ լավ չեն. այսօր «Հայելի» ակումբում գործարարն ասաց, որ ամենադժվար տարին է իր ամբողջ գործունեության ընթացքում. «Որովհետեւ հաճախորդները ամենն ալ կուզեն, որ տուն առնին, բայց կարողությունը չունի առնելու: Քիները ոչ թե բարձուցած ենք, նույն էն, առնող չկա: Կտուժե մեր շինարարությունը, որովհետեւ ժողովուրդ չմնաց երկրու մեջ: Ադիկա ցավ է ինձի համար, որովհետեւ ժողովուրդն է դրամի ծախսողը. որքան շատ ժողովուրդը կպակսի, այդքան դրամի շարժումը կտկարանա խանութների մեջ»:

Ըստ Վահագն Հովնանյանի, վերջին շրջանում իր ընկերության կողմից կառուցած բնակելի տները սկսել են գնել Սիրիայից, Իրանից ու Եգիպտոսից եկած հայերը, որոնք գործարարի խոսքերով ասած` քիչ մը աշխուժացրել են բիզնեսը: Իսկ ընդհանուր առմամբ, «Հովնանյան ինթերնեյշնլի» բնակարանների 63%-ը ձեռք են բերում տեղացիները, իսկ մնացածը` աշխարհի տարբեր կողմերում ապրող մարդիկ:

Եթե դեռեւս նախորդ տարի գործարարը մեծ դժգոհություններ ուներ, որ մենաշնորհը Հայաստանում շատ է եւ որ կառավարությունը պետք է լուրջ վերահսկողություն կատարի, ապա այսօր, Վահագն Հովնանյանը մի բան էլ գովեց կառավարությանը, նշելով` արդեն սկսել են մեծ տուգանքներ կիրառել մոնոպոլիստների նկատմամբ:

Դոլարի արժեւորման մասին էլ պարոն Հովնանյանը կարծիք հայտնեց, որ դա եվրոյի արժեզրկման եւ Եվրոպայում տեղի ունեցող տնտեսական գործընթացների արդյունք է, իսկ կառավարությունն այստեղ ոչ մի մեղք չունի: Իսկ լրագրողների բերած մի շարք օրինակներին ի պատասխան, որ դոլարի թանկացումն արհեստական է եղել, պարոն Հովնանյանն ասաց. «Ես այդքան պոլիտիկա չեմ հետեւիր, եւ չեմ ալ ուզեր ըսել, եթե գիտնայի, որ խաղուն մեջ իրանց մատները կան, այդ աշխարհային հարցեր են: Ինձի կհետաքրքրե Իրանի հարցերը, Ամերիկայի` Սիրիայի մեջ մտնալը, չեմ ուզեր Ամերիկան մեջը մտար, ես կուզեմ մենք հեռու մնանք անցյալի այդ դեմոկրատիայի տարածելու հարցերից: Ես իբրեւ ամերիկացի կխոսիմ»:

Հարցին էլ, արդյոք Հայաստանում օտարերկրացի ներդրողների համար բարենպաստ պայմաններ կա՞ն, Վահագն Հովնանյանն ասաց. «Քիչ մը դժվար է, տաքսերը (հարկերը) քիչ մը ճոխ են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930