Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուրաբյանը զգուշացնում է ԱԺ-ի «կռված տղերքին». «Ես կարատե եմ պարապել»

Հունիս 12,2012 15:47

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ այսպես ասած «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, ձեզ թողել են վատերը, փոքրերը՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր արժեքները, սերը»: Պարոն Զուրաբյանը չարձագանքեց այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին էլ է հասել այդ գոլդ կաբինետներից, ասում են՝ Տիգրան Արզաքանցյանի սենյակն է վերցրել:

Նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի տեսարանների ենք ականատես եղել: Հարցին՝ հաշվի առնելով, թե ուժեղ տղերք կան, կռված տղերք կան, բախումների պատրա՞ստ եք՝ Լեւոն Զուրաբյանը կատակով պատասխանեց. «Ես կարատե պարապել եմ»: ՀԱԿ համակարգողը նաեւ ասաց, որ իրենց խմբակցությանը դեռ մեքենա չեն տրամադրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930