Муз-ТВ մրցանակաբաշխությունն այլեւս չի լինի. այդ մասին տեղեկացնում է plitkar.com.ua կայքը: Վերջին՝ տասներորդ Муз-ТВ մրցանակաբաշխությունը տոնական էր եւ ավարտական:
Մրցանակաբաշխության ավարտի մասին հայտնել է Վիչեսլավ Մանուչարովը, ասելով, որ շատ է ցավում տնօրինության ընդունած որոշման համար. «Չնայած մյուս կողմից՝ ամեն անգամ մրցանակաբաշխության վերջում սկանդալներ են լինում, կազմակերպիչներն էլ արդեն հոգնել են այդ քաշքշուկներից»,- նշել է նա:
Բոլորին հայտնի է, որ Муз-ТВ մրցանակաբաշխություն այլեւս չի լինելու, բայց տնօրինությունը դեռեւս շարունակում է լռել ու հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև