Այսօր Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում ռեկտորի թափուր տեղի համար ընտրություններ էին նշանակված, խորհրդի նիստն էլ փակ էր: Ռեկտորի պաշտոնի հավակնորդներին էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը եւ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը:
«Վաղարշակ Մադոյանն ինքնաբացարկ հայտնեց, իսկ Գայանե Գասպարյանը հիմնավոր կերպով ներկայացրեց իր ծրագիրը եւ հայեցակարգը: Ես բավական դրական եմ գնահատում նրա ծրագիրը. Գայանե Գասպարյանը 1976թ.-ից աշխատել է ԵՊԼՀ-ում՝ տարբեր պաշտոններում, եւ առավել լավ է պատկերացնում աշխատանքը բուհում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով՝ Վ. Մադոյանն առանձնապես ծրագիր չի ներկայացրել. «Իր մասին խոսեց եւ ասաց, որ պատրաստ է համագործակցության ընտրվողի հետ, իսկ ինչ վերաբերում է պարոն Զոլյանին, նա նիստին ներկա չէր»:
Տիկին Աճեմյանը տեղեկացրեց, որ 22 կողմ եւ մեկ անվավեր ձայնով բուհի ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ