Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իրեն կողոպտել են: Twitter-ի իր միկրոբլոգում, իրեն կողոպտելու մասին լուրը Սոբչակը գրել է երեկ: Նա նշել է, որ վաղ առավոտյան իր բնակարան են ներխուժել անհայտ անձինք, թույլ չտալով իրեն, անգամ հագնվել, թալանել են ողջ տունն ու վիրավորել, նվաստացրել իրեն:
Ամեն դեպքում ոստիկանության աշխատակիցները մասնագիտական զննության արդյունքում Սոբչակի բնակարանից հայտնաբերել են տարբեր երկրներին պատկանող թղթադրամ, որոնց ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես մեկ միլիոն եվրո:
Հայտնաբերված ահռելի գումարի հետ կապված Սոբչակը տվել է հետեւյալ մեկնաբանությունը. «Իմ տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 2 մլն եվրո: Իսկ ես չեմ վստահում ռուսական բանկերին: Ի՞նչ է, իրավունք չունե՞մ սեփական գումարները տանը պահելու»: Իսկ ամենից շատ Սոբչակը վիրավորվել է այն բանից, որ գողերը տակնուվրա են արել իր անձնական նամակները:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև