Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը վարչապետին կոչ է անում երեխայի նեղացկոտությունը մի կողմ թողնել, գալ իրենց ֆրակցիա՝ կառավարության ծրագիրը քննարկելու

Հունիս 12,2012 15:19

«Կառավարության բերած ծրագրին չենք կարող կողմ քվեարկել, որովհետեւ արդեն տեսել ենք, որ իր կողմից բերած ծրագրերը չեն իրականացրել այս իշխանությունները: Գործելու է մի կառավարություն, որը մսխելու է  բյուջետային միջոցները: Ամենալավ ծրագիրն էլ բերես՝ եթե քեզ ոչ ոք չի հավատում, դա տապալված է, դրա համար էլ մենք դեմ ենք քվեարկելու»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Քանի որ, մի քանի օր առաջ Հրանտ Բագրատյանը այլ բան էր հայտարարել՝ ասելով, որ եթե լավ ծրագիր ներկայացնի, ինքը անձամբ կողմ կքվեարկի, լրագրողների՝ այս հակասության հետ կապված հարցերին պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ հակասություն չկա եւ որ «Ֆրակցիայում հարցը չի քննարկվել ընդհանրապես»:

Պարոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ դեմ քվեարկելու որոշումը դեռ չի նշանակում, որ իրենք բովանդակային քննարկումից են հրաժարվում. «Տիգրան Սարգսյանը այդ հնարավորությունը ուներ, կարող էր երեխայի նեղացկոտությունը մի կողմ թողներ, գար: Եթե գար ֆրակցիա՝ իր ծրագիրը ներկայացնելու, ոչ ոք նրան  չէր վռնդելու, մենք քաղաքակիրթ մարմին ենք, կարող էր գալ մեր խմբակցություն՝ սիրով կքննարկեինք այդ ծրագիրը իր հետ: Եթե ինքը հիմա ուզում է՝ էլի թող գա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930