Եվրոպայի առաջնությունը լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ֆրանսիայի հետ մեկնարկային հանդիպման նախօրեին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռեյ Կլիմենսը, որն աշխատում է դարպասապահների հետ, մարզման ժամանակ անհաջող ոլորել է ոտքը: «Լիվերպուլի», «Տոտենհեմի» եւ ազգային հավաքականի նախկին դարպասապահին տեղափոխել են հայրենիք` վիրահատության: Այնպես որ, անգլիացիները Եվրո 2012-ը կշարունակեն առանց նրա:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականում արդեն վնասվածք են ստացել ֆուտբոլիստներ Հարեթ Բարրին, Հարրի Կեհիլը, Ֆրենկ Լեմպարդը եւ Ջոն Ռադդին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ