Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Օսկանյանին ԱԱԾ հրավիրելու մասին. «Չեմ զարմանա, եթե պարզվի քաղաքական հետապնդում է»

Հունիս 12,2012 15:01

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝  ինչպե՞ս եք վերաբերում Օսկանյանին ԱԱԾ հրավիրելուն, նա քաղաքական ենթատեքստ է տեսնում՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե մենք ապրեինք նորմալ, դեմոկրատական պետությունում, սա կարող էր դիտարկվել նորմալ գործընթաց: Իրավապահ մարմինները կարող են զբաղվել հ/կ-ների ֆինանսավորման օրինականությամբ եւ օրենքով պատժել: Բայց քանի որ մենք ապրում ենք պետությունում, որի պատկերը շատ լավ պատկերացնում ենք, ինքներս ներկայացրել ենք, ունենք նախադեպեր, չեմ զարմանա, որ պարզվի, որ այս ամենը իսկապես պայմանավորված է քաղաքական հետապնդմամբ: Այսօր այսքանը»: Հարցին՝ հնարավո՞ր է նման քայլով չեզոքացնում է իշխանությունը՝ Օսկանյանի՝ նախագահ դառնալու վտանգը՝ պարոն Զուրաբյանը չպատասխանեց:

Շահարկումներով եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիաներով զբաղվողներին պարոն Զուրաբյանն ասում է՝ մենք լուրջ քաղաքական ուժ ենք, եւ նախագահի թեկնածուի հետ կապված կարեւորագույն որոշում ընդունելու ենք այն ժամանակ, որը նախատեսված է. «2007-ի ընտրություններին Տեր-Պետրոսյանը առաջադրման մասին որոշումն ընդունել է հոկտեմբերին՝ հանրահավաքի ժամանակ: Եթե ընդուներ հունիսին՝ դա լուրջ չէր լինի: Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է, մենք գիտենք, թե երբ է գալիս այդ հարցին պատասխանելու ժամանակը: Տեր Պետրոսյանը եղել է եւ շարունակում է մնալ ՀԱԿ-ի անվիճելի լիդերը: Նա ունի լրջագույն հեղինակություն, այդ գնահատականները տարածվում են Կոնգրեսից դուրս: Եթե հարցը դնենք այսպես՝ թե ո՞վ կարող է հաղթել բռնապետության թեկնածուին, ապա պատասխանը պետք է փնտրել հետեւյալում՝ ո՞վ կարող է իր շուրջը համախմբել առավելագույն չափով քաղաքական ուժերի, քաղաքացիների: Ես վստահ եմ, որ այս առումով Տեր-Պետրոսյանն իր այլընտրանքը չունի: Այդ կարծիքը կիսվում է Կոնգրեսում բոլորի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930