Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը արտագրե՞լ է ՀԱԿ-ի դիմումը

Հունիս 12,2012 14:12

ՖՈՏՈԼՈՒՐ

ՀՀ սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԱԺ մայիսի 6-ի մեծամասնական ընտրակարգով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը: Այն վիճարկում էր պատգամավորության թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Լեւոն Զուրաբյանը:

Թիվ 9 ընտրատարածքային հանձնաժողովում մեծամասնական ընտրակարգով գրանցվել էր 4 պատգամավորության թեկնածու:Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 55 742 , իսկ ընտրություններին մասնակցել է 31 902 ընտրող: Ընտրատարածքը ներառել է 34 ընտրական տեղամաս:

Թեկնածուների ձայները բաշխվել էին. Ազիզյան՝ 8933, Զուրաբյան՝ 4290, Հակոբյան՝ 4213, Սադոյան՝ 12 522:

Անճշտությունների թիվը 16 էր:

Լ. Զուրաբյանը պահանջել էր, որպեսզի անվավեր ճանաչվեր տվյալ ընտրատարածքի ընտրությունների արդյունքները, քանի որ, ըստ դիմումատուի., բոլոր ընտրատարածքներում խախտվել էր  ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ դրոշմակնքում չիրականացելու արդյունքում չի գործել կրկնակի քվեարկության հնարավոր դեպքերին ուղղված իրավախախտումները:Դիմումատուն նշել էր, որ խախտվել է հավասար մրցակցության հնարավորությունը, ընտրություններին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը:«Այս պնդումը դիմումատուն փաստարկում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի իրավասությունների հետ համատեղ նախընտրական, ինչպես նաեւ ՀՀ այլ պետական պաշտոնյաների կողմից քարոզչությանը մասնակցելով:

ՍԴ որոշման հրապարակման ժամանակ էլ դիմումատու Լ. Զուրաբյանը չներկայացավ նիստերի դահլիճ, իսկ դա կարեւոր էր, քանի որ դատարանը  ինչ-որ տեղ կոշտ դիրքորոշում արտահայտեց նրա դիմումի վերաբերյալ: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը արձանագրել էր պատասխանողի բացատրությունները.«Դիմումում բերված հիմնավորումները եւ պատճառաբանությունները կրկնում են այս տարվա մայիսի 6-ի ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշումը վիճարկելու  վերաբերյալ  ՍԴ-ում քննության առնված դիմումի տասնյակ կետերը: Փոխվել է միայն դրանց շարադրման հաջորդականությունը»:

Սահմանադրական դատարանը արձանագրեց նաեւ.«Քարոզչության կողմից Ընտրական օրենսգրքի սահմանափակման մասին դիմողի կողմից որեւէ դիմում դատարաններ ու ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացվել»:

Պատասխանողը «ենթադրյալ էր» համարել դիմումի փաստարկները:

Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ դիմողը ներկայացրել է նույն փաստարկները, կրկնել այն նույն միջնորդությունները, որոնք ներկայացրել էր ՀԱԿ կուսակցությունների դաշինքը ՍԴ դիմելիս:

Դատարանը,«հաշվի առնելով վերոհիշյալ դիմումի եւ մեծամասնականի նույնականությունը», գտավ նաեւ, որ իրավական բոլոր դիրքորոշումները եւ գնահատականները հավասարապես վերաբերելի են նաեւ քննության առարկա սույն գործին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930