Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ. «Այդ շրջաններում ապրող մարդիկ արժանի են խաղաղության, ոչ թե փխրուն ստատուս քվոյի»

Հունիս 12,2012 13:59

«Չնայած մեր երկու երկրները աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող գործընկերային կապեր են հաստատվել երկու ժողովուրդների միջև: Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը Իռլանդիայի հետ»,-այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Էեմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Պարոն Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ ինքն Է. Գիլմորի հետ քննարկել է  նաև ԼՂՀ-ի հարցը, ինչպես նաև վերջին զարգացումները: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց. «Մենք համամիտ ենք, որ  խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի»: Է. Գիլմորն էլ նշեց. «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը: Իմ այցը Երևան զուգորդվում է նաև Բաքու այցելության հետ: Իմ ուղերձը նույնն է լինելու Բաքվում, ինչ Երևանում: Ցանկանում եմ, որ  երկու կողմերն էլ նորոգեն իրենց հայտարարությունները, մասնավորապես վերջերս տեղի ունեցած էսկալացիայի և բախումների ներքո լուրջ քայլեր ձեռնարկելու կարիք ունեն երկու կողմերն էլ: Ուստի կոչ եմ անում ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից, ուժի կիրառումից: Այս հակամարտությունը չպիտի լուծվի ուժի կիրառության սպառնալիքի միջոցով: ԵԱՀԿ-ն կարող է հարթակ տրամադրել երկխոսության համար և սատարել կողմերին, բայց մենք  չենք կարող պարտադրել լուծում: Բայց միանշանակ է, որ կողմերը դիպուկահարներին պիտի հեռացնեն շփման գծից: Այդ շրջաններում ապրող մարդիկ արժանի են խաղաղության, այլ ոչ թե՝ փխրուն ստատուս քվոյի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930