Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

200-ից ավելի դիմորդ 20 միավոր է ստացել հայերենից

Հունիս 12,2012 13:21

Որքան էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ կրթության ոլորտի ներկայացուցիչները գոհ են շտեմարանային  եղանակով քննություններից, արդյունքները այլ  բան են վկայում՝ անգիր անելու հնարավորությունը մեծ է:  Դրա մասին՝ նաեւ թվային փաստերով.  օրինակ, եթե 2010-ին հայոց լեզու եւ գրականություն առարկայից ընդամենը  երկու 20 միավոր էր գրանցվել, ու հանրությունը տենչում էր իմանալ, թե ովքեր են այդ երջանիկները, այսօր 20 միավոր ստացած դիմորդների թիվը 200-ից ավելի է: Ընդ որում՝  հայերենի միջին միավորը՝ 13,9-ը, բարձր է անգամ նախորդ տարվա նույն առարկայի միջինից, այն դեպքում, երբ 2011թ.  դիմորդների համար անհամեմատ հաղթահարելի թեստեր էին կազմվել, քանի որ նրանք նախորդ տարիների շրջանավարտներ էին:

ԿԳ նախարարը փաստում է, որ քննությունների միջին միավորի բարձր լինելը պատճառ կլինի ավելի մեծ մրցույթի: Մյուս կողմից էլ հավելում է, որ բուհական կրթության կառավարության բանաձեւը հետեւյալն է՝ հնարավորինս հեշտ ընդունելություն, դժվար պետական ավարտական քննություններ: «Շատ ուրախ եմ, որ հասարակությունն այս տարի չի ապրում ընդունելության քննություններով, 4-րդ տարին է՝ նախարար եմ, առաջին անգամ եմ տեսնում նման հանգիստ մթնոլորտ, հանգիստ ծնողներ, լարվածություն չկա, ինքս էլ լարված չեմ»,-հայտարարում է Արմեն Աշոտյանը:

Դառնալով հայոց  լեզու եւ գրականություն առարկայի քննության արդյունքներին, հավելենք, որ 17,5-20 միավոր է հավաքել 2680 մարդ կամ դիմորդների 23 տոկոսը, 13,5-17,25 միավոր՝ 3725 դիմորդ (32,6%), 7,5-13,5՝ 4379 կամ 38,3%: Հայոց լեզու եւ գրականություն առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել 635 մարդ (5,6%):

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930