Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը հավաստիացնում է, որ քաղաքական ենթատեքստ չկա

Հունիս 12,2012 13:09

«Հասկանում եմ, թե ինչի մասին եք դուք խոսում: Բայց մեկ այլ երեւույթ էլ կա. երբ որ հասարակության մեջ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երեւույթները, միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի: ուզում եմ հավաստիացնել, որ սա որեւիցէ քաղաքական ենթատեքստ չունի»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն, որ կարծես մեր երկրում ավանդույթ է ձեւավորվում, համաձայն որի, նախկին արտգործնախարարները, ովքեր համարձակվում են ընդդիմադիր կեցվածք դրսեւորել, մեղադրվում են «փողերի լվացման» մեջ: «Դուք այդ օրինակն եք բերում, բայց բազմաթիվ օրինակներ էլ կան, երբ տարբեր մարդիկ կանչվում են, հարցաքննվում, ուղղակի դա չի գտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Բնականաբար, հանրային մեծ ճանաչում ունեցող մարդկանց հետ կատարվող ցանկացած իրադարձություն, ավելի մեծ ուշադրության է արժանանում: ԱԱԾ-ն ամենօրյա իր գործառույթներն է իրականացնում, հանդիպում է մարդկանց հետ, այդտեղ որեւիցէ գաղտնիք չկա: Այն դեպքը, որը մատնանշում եք, բնականաբար, ավելի մեծ հանրային հնչեղություն ունի»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ, թե ի՞նչ է մտածում այդ մասին ընդհանրապես, վարչապետը հավելեց. «Ես բացառում եմ քաղաքական որեւէ ենթատեքստ այս առումով, եւ որեւիցե մեկին  մեղադրանք չի ներկայացվել։ Ընդհանրապես, խոսքը գնում է նրա մասին, որ պետք է պարզվեն որոշ հանգամանքներ։ Եվ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի համագործակցում է մեր ազգային անվտանգության կառույցների հետ, որպեսզի, եթե կան տեղեկատվություններ, որոնք անհրաժեշտ է ստուգել, որպեսզի ստուգենք եւ վստահ լինենք, որ որեւիցե ռիսկեր այդտեղ չկան։ Եվ որեւիցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել»:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանը անպատասխան թողեց Aravot.am-ի հարցը՝ հանդիպում եղե՞լ է իր եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ եւ ի՞նչ հարցեր են քննարկվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ՀՀԿ, ԲՀԿ, Վարդան Օսկանյան, Գագիկ Ծառուկյան, Տիգրան Սարգսյան, հանդիպում, վարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930