Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններն ավելի հաշվետու կդառնան իրենց վարած քաղաքականության համար

Հունիս 12,2012 13:03

Եվրոպական Միությունը խրախուսում է Արեւելյան գործընկերներ երկրների ազգային կուսակցությունների եւ ԵՄ քաղաքական ընտանիքների քաղաքական ինտեգրման հետագա խորացումը: Այս գործընթացի ռիսկերն ու առավելությունները քննարկելու նպատակով՝ այսօր ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրեց «Արեւելյան գործընկերներ երկրների ազգային քաղաքական կուսակցությունների ինտեգրումը ԵՄ քաղաքական ընտանիքներին» թեմայով վերլուծական փաստաթուղթը, որի թիրախը քաղաքական գործընթացում շահագրգիռ եւ ազդեցիկ կուսակցություններն ու կազմակերպություններն են:

Դեսպան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Ժողովրդավարական կառույցների հարցերով խորհրդատու, ԵՄ խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների հզորացման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան նշեցին, որ վերլուծության նպատակն է եղել բարձրացնել ԵՄ քաղաքական կուսակցությունների մասին հանրային իրազեկության մակարդակը:

Տրայան Հրիստեան իր խոսքում ասաց, որ ինտեգրումից կարող են օգտվել ոչ միայն Արեւելյան գործընկեր երկրների քաղաքական կուսակցությունները, նաեւ ԵՄ քաղաքական ընտանիքները: Դեսպանի ձեւակերպմամբ՝ «այս գործընթացը մեզ հնարավորություն է տալիս փոխանցելու, տարածելու եւ խթանելու քաղաքական զկզբունքներն ու արժեքները ԵՄ սահմաններից դուրս»:

Դեսպանը նշեց, որ Հայաստանում կուսակցություններից երեքն արդեն հասցրել են դառնալ եվրոընտանիքի անդամ եւ համոզմունք հայտնեց, որ այդ թիվը գնալով կավելանա, սակայն հավաստիացրեց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ. «Լինելով ԵՄ քաղաքական ընտանիքի անդամ՝ հնարավորություն է տալիս ստեղծել մի ֆորում, որտեղ քաղաքական կուսակցությունները կարող են այն բաժանող ներքին քաղաքական գծից այն կողմ ուշադրությունը կենտրոնացնել, հատկապես՝ կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք եվրոպականացման տեսանկյունից շատ կարեւոր է, եւ որը արեւելյան անդամ գործընկեր պետությունները ձգտում են իրականացնել», -հավելեց Տրայան Հրիստեան:

Նշվեց, որ Արեւելյան գործընկեր երկրների կուսակցությունների անդամակցումը ԵՄ քաղաքական ընտանիքներին կօգնի ԵՄ-ին ավելին իմանալ Արեւելյան գործընկեր երկրների մասին, ինչպես նաեւ, այդ ինտեգրումը կնշանակի, որ ազգային կուսակցությունները պատասխանատվություն են ստանձնում եւ ավելի հաշվետու դառնում իրենց վարած քաղաքականության համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930