Ողջ այս գիշեր շուրջ հիսուն լեհ ֆուտբոլասերներ Վարշավայի «Բրիստոլ» հյուրանոցի մատույցներում, որտեղ Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի ընթացքում հանգրվանել է Ռուսաստանի ազգային հավաքականը, իրենց երկրի խորհրդանիշերը ձեռքներին Լեհաստանի ազգային հավաքականին նվիրված ձոներ են երգել, աղմկել են` խանգարելով Դիկ Ադվոկատի ֆուտբոլիստների քունը: Ոստիկանության բազմաթիվ հորդորները` պահպանել կարգուկանոն, ոչ մի արդյունք չեն տվել: Հնարավոր է` դա արվել է դիտավորյալ, քանի որ այսօր երեկոյան հանդիպելու են հենց Ռուսաստանի եւ Լեհաստանի հավաքականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ