Կառավարության որոշմամբ արգելվել է սրճարաններում, բարերում կամ ռեստորաններում միասին Եվրոպայի առաջնության հանդիպումները դիտել: Այդ գաղափարի հեղինակների խոսքերով, դա արվել է հենց կանանց բարոյական կերպարը չխաթարելու նպատակով: «Դրանք այն վայրերը չեն, որտեղ կանայք կարող են տղամարդկանց հետ միասին հետեւել հանդիպումներին: Տղամարդիկ ֆուտբոլի ժամանակ շատ ապրումներ են ունենում, իրենց պահում գռեհիկ եւ հաճախ հայհոյում են: Այնպես որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք շնորհակալություն հայտնեն ոստիկանությանը», – Իրանի փոխոստիկանապետի խոսքերը մեջբերում է «Интерфакс» գործակալությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ