Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն նախագահական ընտրություններից հետո կհայտնվի՞ նոր կառավարությունում

Հունիս 12,2012 12:25

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի բացառում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններից հետո հայտնվի նոր կառավարությունում։

ՀԱՐՑ. Ձեր  կարծիքովհնարավո՞ր է նման սցենարի իրագործումը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ հնարավոր է, քանի որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Այնպես որ, ինքը հին կոալիցիայում էլ է եղել, նորում էլ չի կարելի բացառել։ Կլինի, թե չի լինի՝ ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների որոշելիքն է։ Երեւի ինչ-ինչ պայմաններ կան, որի բավարարման դեպքում նոր իրենք կլինեն կոալիցիայի մեջ։ Որպես երկրորդ մեծ խմբակցություն՝ հավանականություն են ունեցել վարչապետական պոստի, որովհետեւ այս պահի դրությամբ բոլոր երեք բարձրագույն պոստերը Հանրապետականի ձեռքին են՝ ե՛ւ Ազգային ժողովի նախագահը, ե՛ւ վարչապետը, էլ չեմ խոսում ՀՀ նախագահի մասին։ Ուստի իրենք ակնկալում են վարչապետի պաշտոնը։ Հնարավոր է՝ սա է պատճառ եղել, որ այս խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կոալիցիայի մեջ իրենք չեն եղել։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Որեւէ մեկը չի կարող բացառել։

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի բան չեմ բացառում։ Այժմյան արձակուրդների հետ միասին քաղաքական դաշտը նույնպես արձակուրդում կհայտնվի, եւ մենք այդ հանգուցալուծումները կստանանք աշնանը։ Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կունենա նախագահի թեկնածու։ Այստեղ կա երկու տարբերակ, առաջին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրոք ընդդիմություն է, եթե լսենք միայն Վարդան Օսկանյանին, երկրորդ տարբերակով կառավարությունը կունենա ընդդիմություն եւ այդպիսով կօգնի Սերժ Սարգսյանին։

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՍԴՀԿ անդամ

 ՊԱՏԱՍԽԱՆ. Իր գործողությունների մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինքը կհայտարարի, երբ հարմար կգտնի։ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ կոալիցիայի վերաբերյալ ամեն ինչ շատ հստակ ասված է, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Որեւէ այլ հայտարարություն ես չեմ մեկնաբանում։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Պատրաստեց Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930