Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ինտրիգներ ու անակնկալներ չեն ունենալու »

Հունիս 12,2012 12:22

Հատված ԱԺ 5-րդ գումարման նորընտիր փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից:

Եթե խորհրդարանական ընտրությունները համարենք առաջին արար, նախագահական ընտրությունների երկրորդ արարում ի՞նչ զարգացումներ եք սպասում։
– Բնական եւ օրինաչափ։ Գիտեք՝ սովորաբար ընտրությունները մենք շատ ենք անձնավորում, մինչդեռ իրենց բովանդակությամբ թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները պետական կառավարման համակարգի ձեւավորման, պետականության ամրապնդման, երկրի կենսագործունեության ապահովման գործառույթն ունեն։ Այսինքն՝ կենսական նշանակություն որեւէ երկրի կյանքում։ Կարող եք ինձ կողմնակալ համարել, բայց հանուն օբյեկտիվության Դուք էլ պիտի ընդունեք, որ 2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ինտրիգներ ու անակնկալներ չեն ունենալու։ Գործող նախագահը եւ ՀՀԿ-ն ֆավորիտ քաղաքական ուժ են, եւ ես չգիտեմ՝ ի՞նչ կարող է լինել այս մի քանի ամսում, որ իրավիճակը կտրուկ շրջադարձ գրանցի։ Սերժ Սարգսյանն այսօր առաջնորդն է մի կուսակցության, որ մեծամասնություն ունի խորհրդարանում, գերակշիռ մեծամասնություն, անցած տարիները նրան դարձրել են ազգի առաջնորդ, որ ընկալվում ու ընդունվում է միջազգային ասպարեզում։ Ուսւոի հավատացած եմ, որ նախագահական ընտրություններից հետո ունենալու ենք ծավալուն, արմատական բարեփոխումների հինգ արդյունավետ տարիներ, որոնք զգալիորեն բարելավելու են բոլորիս կյանքը։
ԱԺ կանոնակարգով՝ իրեն ընդդիմադիր համարող կուսակցությունն այդ մասին պիտի հայտարարի։ Ձեր կարծիքով՝ խորհրդարանական երկրորդ ուժը ո՞ր դիրքերից է հանդես գալու. ո՛չ «իշխանության այլընտրանք», ո՛չ «կառուցողական ընդդիմություն» ինքնաբնութագրումները, ո՛չ պաշտոնապես ոչինչ չասելը հստակություն չեն բերում։
– Խորհրդարանական երկրորդ ուժը, որը 500000 ձայն ունի իր թիկունքում, էականորեն պարտադրված է գործել այդ 500000 ձայնի ազդեցությամբ։ Ես բոլորովին վստահ չեմ, որ այդ ընտրողները հօգուտ ընդդիմադիր քաղաքական ուժի են քվեարկել, եւ որակումների զգուշավորությունը, այլընտրանք ինքնաբնութագրումը հենց այդ շրջագծում են։ ԲՀԿ-ն ինքն էլ լավագույնս գիտի՝ ովքե՞ր են իր ընտրողները և ի՞նչ են մտածել իրեն ընտրելիս, ի՞նչ են ակնկալում իրենից: Այդ ելակետից, իհարկե, կարելի է տարբեր ճանապարհներով գնալ՝ ե՛ւ ավելի կտրուկ իրավիճակ, ե՛ւ ավելի լայն համագործակցություն իշխանությնա հետ: Դա կախված է լինելու նաեւ նրանից, թե ինչպես կաշխատի ՀՀԿ-ն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930