Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետն ուշադիր հետեւում է իր հասցեին հնչած քննադատություններին

Հունիս 12,2012 12:13

PanArmenian Photo

Aravot.am-ի հարցին՝ նախընտրական շրջանում ընդդիմությունը բավականին քննադատություն հնչեցրեց Ձեր եւ Ձեր կառավարության հասցեին, կյանքը ցույց տվեց, որ Դուք շարունակելու եք պաշտոնավարել՝ հաշվի առնելո՞ւ եք հնչեցված քննադատությունը, քանի որ դրանոմ օբյեկտիվ մաս էլ կար, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, մենք միշտ էլ ասել ենք, որ օբյեկտիվ քննադատությունը միայն ուժեղացնում է կառավարությանը, որովհետեւ հնարավորություն է տալիս միանգամից բացահայտել մեր թույլ կողմերը եւ դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնել, գտնել հաղթահարելու ճանապարհներ: Ինչքան ուժեղ եւ կառուցողական լինի մեր ընդդիմությունը, այքան ուժեղ կլինի կառավարությունը, մանավանդ իշխանությունն ու պետությունը, ինչին էլ մենք ձդտում ենք: դա դեմոկրատական հասարակության զարգացման տրամաբանությունն է: Ընդդիմությունը կլինի թույլ՝ դա նշանակում է, որ նաեւ իշխանությունը կլինի թույլ: Դրա համար, իհարկե, մենք շատ ուշադիր հետեւում ենք ցանկացած քննադատության, որը հնչում է մեր հասցեին, փորձում ենք այդ քննադատությունից մեզ համար դասեր քաղել, ինչը, բնականաբար, մեզ պետք է ուժեղացնի: Մենք միշտ էլ տրամադրված ենք եղել ընդդիմության հետ կառուցողական երկխոսության»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ բազմաթիվ քննարկումներ եք ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, սակայն ընդդիմադիր դաշտի ուժերը հիմնականում անհամաձայնություն հայտնեցին Ձեր ներկայացրած ծրագրին, ՀԱԿ-ը նույնիսկ հայտարարեց, թե կառավարության ծրագիրը տապալված ծրագիր է, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին արտագաղթն ու սոցիալական լարվածությունն ավելի են մեծացել, վարչապետ Տիգրան Սարգսյանը հակադարձեց. «Համաձայն չեմ ձեր գնահատականների հետ, որովհետեւ ես ղեկավարվում եմ այլ գնահատականներով, որովհետեւ կան բազմաթիվ այլ կուսակցություններ, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք տալիս են օբյեկտիվ գնահատականներ: Մենք հարգում ենք ընդդիմության տեսակետը, բայց սխալ է առաջնորդվել միայն ընդդիմության տեսակետներով»:

Տիգրան Սարգսյանը նկատում է, որ բացթողումների, թերությունների հետ նաեւ ձեռքբերումներ եւ առաջընթացներ կան. «Դուք կենտրոնանում եք բացթողումների վրա, մենք կենտրոնանում ենք այն կատարված աշխատանքի վրա, որը լուրջ հիմք է ստեղծում մեր երկիրն առաջ տանելու համար: Եթե դուք ցանկություն ունենք, կարող եք տեսնել նաեւ, որ բաժակը միայն կիսով չափ դատարկ չէ, այլ նաեւ ինչ-որ պարունակություն էլ կա այդ բաժակում: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ո՞վ ի՞նչ է ուզում տեսնել: Եթե փորձեք մի քիչ օբյեկլտիվ լինել՝ կտեսնեք նաեւ կատարված ահռելի մեծ ծավալի աշխատանքը»:

Տիգրան Սարգսյանի համար կատարված ամենակարեւոր եւ բարդ աշխատանքն այն է, որ «Մենք մեր երկիրը կարողացանք կառավարել առանց ցնցումների՝ շատ բարդ, ճգնաժամային պայմաններում. ուղղակի, ընդհանրապես, պետք է ցանկություն ունենալ եւ դա դեսնել: Իհարկե, կարելի է պահանջել, որ տասնապատիկ ավելի մեծ լինեն արդյունքները, որ կենսամակարդակը տասն անգամ ավելի բարձր լինի, քան այսօր, հասկանալի են միտումները եւ ձգտումները, բայց՝  դա կախված է նրանից, թե ով է գնահատական տալիս: Դրա համար մենք հանգիստ ենք վերաբերվում ձեր գնահատականներին, ձեր մոտեցումներին հարգանքով ենք վերաբերվում, բայց միեւնույն ժամանակ, բնակչությանը տեղյակ ենք պահում, որ դա ընդամենը, ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները՝ մեր ազգաբնակչության փոքրամասնության կարծիքն է: Իսկ մեծամասնությունը վստահում է մեզ, դրա համար էլ մեզ վստահության քվե են տվել, մենք էլ ձեւավորում ենք նոր կառավարություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930