Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցությունը կոնկրետ որոշում չի ընդունել կառավարության ծրագրին քվեարկելու վերաբերյալ

Հունիս 12,2012 12:08

Կառավարության լրատվական ծառայությունը երեկ մեկնաբանել է, թե ինչու վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը՝ կառավարության ծրագիրը քննարկելու համար։ «Քանի որ ՀԱԿ-ը, միեւնույն է, դեմ է քվեարկելու ծրագրին, այն «ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՀԱԿ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, ասաց.

– Նման բան չկա։ Ես մի քանի օր առաջ ասել եմ, որ եթե լավ ծրագիր լինի, ապա կողմ կքվեարկեմ։ Իմ կարծիքով՝ կառավարության որոշումը մեզ հետ չհանդիպելու մասով գալիս է մասնագիտական վախից։

– Բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Ջուրաբյանը, ըստ կառավարության լրատվական ծառայության, հայտարարել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու ԱԺ ներկայացվելիք ծրագրին։

-ՀԱԿ խմբակցությունը կոնկրետ որոշում չի ընդունել կառավարության ծրագրին քվեարկելու վերաբերյալ։ Ես չգիտեմ՝ նման բան ասվել է, թե ոչ։ Կամ եթե ասվել է, ապա ինչ կոնտեքստով։ Հակառակը, մենք պրոֆեսիոնալ, լուրջ հակահարված ենք տալու ծրագրին։ Եթե լավը լինի, ես կընդունեմ լավը: Մենք ԱԺՄ չենք, մեզանից որեւէ մեկն էլ Արշակ Սադոյան չէ։ Մեր խոսակցությունը կառավարության հետ լինելու է մասնագիտական ամենաբարձր մակարդակով։ Այսպիսի շանս ՀԱԿ-ը չպետք է բաց թողնի։

«Ժողովուրդ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930