Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը չի ցանկացել անհարմար դրության մեջ հայտնվել

Հունիս 12,2012 11:16

Անցյալ ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեզ հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան

Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին իր հետ հանդիպելու առաջարկ չի արել։ Հիշեցնենք, վարչապետը հանդիպել էր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, Դաշնակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: Մեր թղթակցի հարցին, թե ինչու Տիգրան Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման առաջարկ չի արել, վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը երեկ պատասխանել է. «Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ

ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»։ Նկատենք, սակայն, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւս հայտարարել էր, որ իրենք միանշանակ «դեմ» են քվեարկելու կառավարության ծրագրին: «Պարզ է, որ «Ժառանգությունը» պիտի «դեմ» քվեարկի, ընդդիմադիր խմբակցություն է»,- ասել էր Արզումանյանը՝ նեղսրտելով մեր տված հարցից: Այնպես որ, վարչապետի խոսնակի երեկվա

մեկնաբանությունը «լոլո» է։ Ի սկզբանե պարզ էր, որ Կոնգրեսի պատգամավորները նման հանդիպման չէին գնալու, եւ Տիգրան Սարգսյանը չի ցանկացել անհարմար դրության մեջ հայտնվել։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930