Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Օսկանյան, այո, սա քաղաքական պատվեր է… Սակայն Դուք երբեւէ ձայն հանո՞ւմ էիք, երբ արտգործնախարար էիք, եւ այս ձեւով Քոչարյանն էր հաշվեհարդար տեսնում ընդդիմախոսների հետ»

Հունիս 12,2012 11:04

«Նախկին արտգործնախարարներին փողերի լվացման գործով դատելու հետաքրքիր ավանդույթ ա ձեւավորվում»,- գրել էր Վահագն Թեւոսյանը։ «Իրոք, քաղաքական պատվերն ակնհայտ է։ Խայտառակություն է սա, ուրիշ ոչինչ»,-գրել է օգտատեր Կիմա Եղիազարյանը։ «Հիշեք Ալիկ Արզումանյանին եւ «Փողերի լվացման» առումով նրա գործը. Ձեր նկատմամբ արվածն աչքիս՝ նորմալ պետական մոտեցում է ընդդիմադիր եղողի նկատմամբ»,- նշում է ՎախթանգՍիրադեղյանը։ «Բայց խոխմ ա. փաստորեն, երկու արտգործնախարարի վրա արդեն փողերի լվացման հոդվածով քրեական գործ ա հարուցվել ու, ասած ընկերներիցս մեկին, մնացել են մնացածը։ Ըհը, հեսա կողքից ասում են՝ պատրաստվի Րաֆֆին»,- գրել է Գոհար Սիմոնյանը։ «Տպավորություն է, որ շատերն ինքնաբավարարվում են, երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ հագուրդ է տալիս իր բռնապետական նկրտումներին։ Նույն հաջողությամբ կարելի էր ուրախանալ, երբ Տեր-Պետրոսյանի թիմի նկատմամբ էր հետապնդում իրականացվում՝ պատճառաբանելով, որ ժամանակին նրանք էլ են հետապնդել իրենց քաղաքական հակառակորդներին, ու հիմա «հասնում է» իրենց։ Զարմանալ կարելի է, ի վերջո ե՞րբ ենք դադարելու անցյալով ապրելուց։ Այնքան ենք ապրել անցյալով, որ ազգովի մնացել ենք այդ անցյալում»,- նշել է Դերենիկ Մալխասյանը։ Օգտատեր Վահրամ Սարգսյանն էլ դիմել էր Վարդան Օսկանյանին. «Պարոն Օսկանյան, այո, սա քաղաքական պատվեր է… Սակայն Դուք երբեւէ ձայն հանո՞ւմ էիք, երբ արտգործնախարար էիք, եւ այս ձեւով Քոչարյանն էր հաշվեհարդար տեսնում ընդդիմախոսների հետ։ Հիմա ժամանակն է, որ Ձեր մաշկի վրա զգաք մարտիմեկյան ոճրագործությամբ, նաեւ Ձեր իսկ անմիջական պատսպարանքով վերարտադրված իշխանության «արգասիքները»… Հայաստանում ավանդույթ է դարձել ընդդիմախոսությամբ մաքրագործվելու երեւույթը, եւ սա, ցավոք, նաեւ Ձեզ է բնորոշ… Հրաժարական տայիք 2008-ի մարտի 1-ից հետո ու կդառնայիք շատերիս երազած նախագահի թեկնածուն, եւ շատերս կլինեինք Ձեր կողքին այսօր՝ փոխելու համար մեր երկիրը։ Երկիր, որտեղ քաղաքական հաշվեհարդարի այս ձեւը բացառված կլիներ։ Ուշ է արդեն, մարտի 1-ի մեր զոհված ընկերների արյունը նաեւ Ձեր ձեռքերին է… Իսկ հիմա դիմացեք եւ նայեք մարտի 1-ից հետո Ձեր ելույթների տեսագրությունները, այնտեղ կգտնեք Ձեզ եւ մեզ հուզող շատ հարցերի պատասխաններ…»:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930