Ուկրաինայի «Femen» կանանց հասարակական կազմակերպության անդամները Եվրո 2012-ի օրերին նոր թափով են սկսել պայքարը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումներն անցկացնելու դեմ: Նրանք բաց կրծքերին գրած «Fuck Euro» արտահայտություններով փորձել են ներխուժել Կիեւի «Օլիմպիյսկի» ստադիոն:
Ուկրաինուհիները ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը իրենց երկրում դիտում են որպես մաֆիոզիների՝ սեքս տուրիզմը տարածելու կազմակերպված միջոց, իսկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին՝ գլխավոր կավատ:
Իսկ ահա Լեհաստանի մարմնավաճառները ողջունում են առաջնությունն իրենց երկրում անցկացնելու որոշումը եւ իրենց հերթին երթեր կազմակերպում «Լեհ աղջիկները ողջունում են ձեզ» կարգախոսով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ