Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց Լեւոն Զուրաբյանի

Հունիս 12,2012 10:25

Սահմանադրական  դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի դիմումը: Նա դիմումում վիճարկում է մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ թիվ 9 ԸԸՀ մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը: Զեկուցողն է ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:

Դատարան էր ներկայացել պատասխանող կողմը՝ ԸԸՀ  նախագահ Եղիշ Տերտերյանը եւ ԿԸՀ իրավաբանական բաժնի պատասխանատու Նունե Հովհաննիսյանը:  Դիմումատուն, ոչ էլ նրա ներկայացուցիչը դատարան չէին ներկայացել, թեեւ պատասխանող կողմը երկու օր առաջ ներկայացրել էր իր բացատրությունները: Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, երեկ օրվա երկրորդ կեսին դիմող կողմը բանավոր ասել է, որ լրացուցիչ ոչինչ չունի ավելացնելու իր դիմումին:

Սահմանադրական դատարանը անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930