Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի նշանակումը եղել է Սահմանադրական ընթացակարգի խախտմամբ

Հունիս 12,2012 10:20

Վարչապետի կողմից  կառավարության ծրագրի նախագիծը խորհրդարանական ուժերի հետ քննարկելու միտքը վատը չէ, եթե ձևական չէ, ոչ էլ քաղաքական հաշվարկների արգասիք: Բայց այս դեպքում թե՛ մեկն է, թե՛ մյուսը:

Վարչապետի նշանակումը եղել է Սահմանադրական ընթացակարգի խախտմամբ. այդ հարցի շուրջ նախագահը ԱԺ բոլոր խմբակցությունների հետ խորհրդակցություններ չի անցկացրել, ինչպես Սահմանադրությունն է պահանջում: Անցած խորհրդարանում նույն վարչապետի գլխավորած կառավարությունը մերժում էր ԱԺ փոքրամասնության ներկայացրած բոլոր առանցքային առաջարկները, այդ ժամանակ, չգիտես ինչու, երկխոսության մշակույթի ներդրման մասին հիշող չկար:

Բովանդակային  վերափոխման համար ժամանակը կարճ էր: Հետևաբար սա ձև է, որն ունի քաղաքական ենթատեքստ: Մի կողմից վարչապետը փորձ է անում լեգիտիմացնել իր նշանակումը, մյուս կողմից` խուսափել ՀՀԿ-ի և անձամբ իր համար արդեն ամբողջական պատասխանատվությունից: Ծրագիրն ԱԺ-ում անցկացնելու խնդիր վարչապետը չպետք է ունենար. նա տրամադրության տակ առնվազն 69  կոճակ սեղմող ունի:

Եթե փոքրամասնության հետ խորհրդակցություններով փորձում է վերջինիս աջակցությունը շահել, ուրեմն` վստահություն չունի կամ իր, կամ այդ կոճակ սեղմողների նկատմամբ: Փոքրամասնությանը ծրագրի մշակման մեջ ներքաշելով` վարչապետը ձգտում է դրա որակի պատասխանատվությունը կիսել նրանց հետ, որպեսզի տապալման դեպքում կարողանա քննադատողների բերանը փակել:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930