Այս գիշեր 60 տարեկանում սրտի նոպայից մահացել է կուբացի լեգենդար ծանր քաշային բռնցքամարտիկ Թեոֆիլո Սթիվենսոնը:
Օլիմպիական ( Մյունխեն՝ 1972, Մոնրեալ՝ 1976, Մոսկվա՝ 1980) եւ աշխարհի (1974, 1978, 1986 թթ.) եռակի չեմպիոնը, որ անցած դարի ամենատիտղոսավոր մարզիկներից է, փառքի գագաթնակետին, հրաժարվել է սիրողական բռնցքամարտից տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ՝ հավատարիմ մնալով իր հարազատ Կուբայի վարած արտաքին քաղաքականությանը, այդ թվում նաեւ սպորտի ոլորտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ