«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն արդեն հայտարարել է նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին: Նախորդ ընտրարաշավի ժամանակ Արամ Կարապետյանը հեռուստաեթերն օգտագործում էր սենսացիոն բացահայտումներ անելու համար, անգամ նրա դեմ գործ հարուցվեց սուտ մատնության մեղադրանքով, որը հետո կարճվեց: Այս անգամ Արամ Կարապետյանը խոստանում է նորանոր բացահայտումներ:
–Պարոն Կարապետյան, արդեն հայտարարել եք, որ առաջադրվելու եք առաջիկա նախագահական ընտրություններում: Ի՞նչ սպասելիքներով եք առաջադրվում, թե՞ արդեն սովորույթ է դարձել:
– Ես ընդհանրապես մի անգամ եմ առաջադրվել, 2008-ին անգամ ինձ թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին: Ես մի անգամ առաջադրվել եմ եւ բազում, բազում ընդդիմադիրներից շատ առաջ եմ եղել անգամ պաշտոնական թվերով: Այս անգամ էլ եմ փորձելու առաջադրվել։ Հայաստանում 10 տարվա բնակության հարցը լուծել եմ, բայց կարծում եմ’ իրենք ամեն ինչ անելու են, որ ինձ չգրանցեն: Անօրինական է լինելու այդ որոշումը, բայց իրենք փորձելու են գնալ այդ որոշման:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ: