2012թ հունիսի 9-ին «Աշխատանք» մարզադահլիճում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեցին Հայաստանից սամբո ըմբշամարտի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:
Տասը քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով և մեդալներով, իսկ 57, 62 և 68 կգ քաշային կարգերում /որոնցում ժամանակին հանդես է եկել լեգենդար մարզիկը/ հաղթողներն արժանացան նաև Գառնիկ Հովհաննիսյանի ընկերների կողմից սահմանված հատուկ գավաթների:
Ստորև ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին.
48 կգ ք/կ-Էդգար Իսրայելյան
Կարդացեք նաև
52 կգ ք/կ- Աղասի Նազունց
57 կգ ք/կ-Տիգրան Կիրակոսյան
62 կգ ք/կ-Արեն Անտոնյան
68 կգ ք/կ-Մարտին Միրզոյան
74 կգ ք/կ-Մավրիկ Նասիբյան
82 կգ ք/կ-Մհեր Կարապետյան
90 կգ ք/կ-Դավիթ Գրիգորյան
100 կգ ք/կ-Սարգիս Սարգսյան
+100 կգ ք/կ-Էդուարդ Դավթյան
Տեղեկանք
Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել:
1983-95 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման սկզբի տարիներին`1989-1991թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել` հատուկ բեռների տեղափոխում:
Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա